BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վազգեն Մանուկյան. Կամ մենք կործանվում ենք, կամ գնում ենք առաջ

Վազգեն Մանուկյան. Կամ մենք կործանվում ենք, կամ գնում ենք առաջ
26.01.2021 | 23:31

Արարատի մարզի Արարատ քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հերթական մարզային հանդիպումը: 17 ընդդիմադիր ուժերի միավորմամբ ձևավորված «Հայրենիքի փրկության շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վազգեն Մանուկյանը ընդգծեց՝ եթե սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել վարչապետի հեռացմանը, կդիմեն ապստամբության. «Մենք հիմա սահմանադրական ճանապարհով ենք գնում, ուզում ենք դուրս վռնդենք Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհը արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել: Դա ժողովրդի բնական իրավունքն է, այդ իրավունքը ամրագրված է ԱՄՆ Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Գերմանիայի Սահմանադրության մեջ կա, որ եթե իշխանությունները խախտում են սահմանադրական կարգը, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է. կամ մենք կործանվում ենք, կամ գնում ենք առաջ»:
Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածուն պարզաբանեց իր հայտարարությունը՝ նշելով, որ ապստամբություն ասելով նկատի է ունեցել շենքերի գրավումը առանց բռնություն գործադրելու. «Շենքեր գրավելը և զոռով իշխանությունը փոխելը, իհարկե, առանց ֆիզիկական բռնության»:

Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանի մեթոդներով իր դե՞մ, Մանուկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը նոր մեթոդ չի հնարել, բայց ինքը օգտագործել է մեթոդը շատ կեղտոտ ձևով, այդ մեթոդներն աշխարհում ընդունված են»: Մինչև հանդիպումը լարված իրավիճակ էր, հավաքվել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, և ընդհարումներ տեղի ունեցան երկու կողմերի միջև, հնչեցին վիրավորանքներ:

Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ